Մշակույթ

Սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդեսը Վատիկանում մեծ հետաքրքրություն է առաջացրել

2 րոպեի ընթերցում

Սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդեսը Վատիկանում մեծ հետաքրքրություն է առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՎատիկանումՍուրբ Աթոռի Քարտուղարության Պալատումսբ Գրիգոր Լուսավորչի կյանքին և գործունեությանը նվիրվածցուցադրությունն իտալական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնման կապակցությամբ բացված ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հռոմ ռեփորթս»-ի էլեկտրոնային կայքը, փաստաթղթերիսև ու սպիտակ լուսապատճեններով ցուցադրությունը ներկայացնում է Լուսավորչի կենսագրությունը` որպեսՀայ առաքելական եկեղեցու հիմնադրի եւ Հայաստանը` որպես աշխարհում քրիստոնեությունն առաջինը ճանաչած պետության:

Սբ Գրիգորին երկրպագում է ինչպես Հայ առաքելական, այնպես և Կաթոլիկ եկեղեցին:Վատիկանի սբ Պետրոսբազիլիկ եկեղեցու արտաքին պատիորմնախորշում 2005 թ. կանգնեցվել է նրա հուշարձանը,իսկ 2000 թ. Հովհաննես Պողոս II պապը սուրբ Գրիգորի մասունքներ էնվիրել Հայ կաթոլիկ եկեղեցուն: «Կաթոլիկ եկեղեցին բազմաթիվ սուրբ Գրիգորներ ունի, բայց այս ցուցահանդեսի անակնկալը կլինի հայկական սուրբ Գրիգորի բացահայտումը: Ցուցահանդեսի երկրորդ հատվածըկնվիրվի Գրիգոր Լուսավորչի սուրբ մասունքների տարածման պատմությանը և նրա ներկայությանը Պոլսում, Հռոմում, Նարդոյում և այլուր»,- նշել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի օգնական Վարդան Կարապետյանը:

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանատան կազմակերպած ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ընդգծել սբ Գրիգոր Լուսավորչի ժառանգության մեծ կարևորությունը, այլև ՀՀ և պապական քաղաք-պետության` Վատիկանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների նոր էջը:

2013 թ. ամռանը Սուբ Աթոռում բացվել է Հայաստանի Հանրապետություն առաջին դեսպանատունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում