Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԲԸՄ-ն ջանքեր կգործադրի Սփյուռքի գործարարներին Հայաստան և Արցախ ներգրավելու համար. Պերճ Սեդրակյան

ՀԲԸՄ-ն ջանքեր կգործադրի Սփյուռքի գործարարներին Հայաստան և Արցախ 
ներգրավելու համար. Պերճ Սեդրակյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում մեկնարկեց Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ ընդհանուր ժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԲԸՄ-ը նախագահ Պերճ Սեդրակյանը վստահեցրեց, որ կառույցի գլխավոր նպատակներից մեկը շարունակում է մնալ Հայաստանի բարգավաճումը, Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարյուր ամյակին ընդառաջ միջազգային ճանաչման գործընթացն առաջ տանելը: «Մենք պետք է շարունակենք ավելի սերտ կապեր հաստատել հայրենի իշխանությունների հետ՝ Սփյուռքից գործարարներին դեպի Հայաստան և Արցախ ներգրավելու համար»,- ասաց Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի յոթ միլիոնանոց սփյուռքահայությունն իր նպաստը բերի հայրենիքի զարգացմանը: «ԱՄՆ-ի մեկ միլիոնից ավելի հայկական գաղթօջախից միայն տասը հազարն է ակտիվորեն մասնակցում հայանպաստ միջոցառումներին, նույն վիճակն է նաեւ Եվրոպայում: Հայանպաստ միջոցառումների համար Սփյուռքը տարեկան հավաքագրում է 10-12 միլիոն դոլար, ինչն անբավարար է: Եթե յոթ միլիոն սփյուռքահայերից յուրաքանչյուրը 25-ական դոլար նվիրաբերի, ապա կհավաքագրվի տարեկան 100 մլն դոլար: Դրամահավաքության ցածր մակարդակը թուլացնում է նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայ լոբբիստական կազմակերպությունների ազդեցությունը»,- նկատեց Սեդրակյանը:

Պերճ Սեդրակյանի կարծիքով՝ անհրաժեշտ է նոր քայլեր կատարել սփյուռքահայերին համախմբելու ուղղությամբ: Այդ համատեքստում ՀԲԸՄ նախագահն ընդգծեց, որ իր գլխավորած կառույցն այսուհետ ավելի մեծածավալ ծրագրեր կիրականացնի երիտասարդության շրջանում:

Խոսելով Միջին Արևելքում, մասնավորապես, Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ Սեդրակյանը մտահոգություն հայտնեց այդ առնչությամբ և վստահեցրեց, որ ՀԲԸՄ-ն կշարունակի իր աջակցությունը ցուցաբերել սիրիահայությանը: «Մենք մեր ուշադրությունը պետք է սևեռենք գործարար և ուսյալ սերնդի վրա»,- ասաց Սեդրակյանը:

ՀԲԸՄ-ը 87-րդ ընդհանուր ժողովին մասնակցում են շուրջ երեք հարյուր պատվիրակներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]