Միջազգային

Սիրիայի իշխանությունները բռնել են սպանություններ իրականացրած ահաբեկիչներին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի իշխանությունները բռնել են սպանություններ իրականացրած ահաբեկիչներին

ԲԵՅՐՈՒԹ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի անվտանգության ուժերին հաջողվել է բռնել մի քանի ահաբեկիչների, որոնք 47 խաղաղ բնակիչների են սպանել երկրի Հոմս քաղաքի Քարամ-Զեյթուն թաղամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ИТАР-ТАСС-ը, «Սուրիա» հեռուստաընկերությունը ձերբակալվածների թվի մասին ոչինչ չի հաղորդել, սակայն խոստացել է բացահայտել զինված ծայրահեղականների ձերբակալության մանրամասները, որոնց մեջ կան վարձկաններ արաբական այլ երկրներից: Մարտի 12-ին հեռուստատեսությամբ ցուցադրել են այս արյունահեղության զոհերին, որոնց մեջ են եղել 47 կին եւ երեխաներ: Դիկաներից շատերի վրա հայտնաբերել են դանակի հարվածների հետքեր: Դամասկոսում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների պատասխանատվությունը դրել են ծայրահեղականների զինված խմբերի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում