Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ռազմիկ Օլթեցյանը 5-րդ տեղում է

Ռազմիկ Օլթեցյանը 5-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 77 կգ քաշային ծանրորդ Ռազմիկ Օլթեցյանը, ցույց տալով 288 կգ արդյունք երկամարտում (132 կգ՝ պոկում, 156 կգ՝ հրում վարժությունում), զբաղեցրել է 5-րդ տեղը Լեհաստանի Չեխանով քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցաշարում: 313 կգ արդյունքով երկամարտում այս քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել Բելառուսի մարզիկ Սիրհայ Գարանինը:

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Հայաստանի ծանրորդ, 53 կգ քաշային Աննա Յայլյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը, իսկ 69 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը դարձել է առաջնության բրոնզե մեդալակիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am