Վլադիմիր Հակոբյանը չի մասնակցի Աշխարհի գավաթի մրցաշարին
21:10, 22 Օգոստոս 2011
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը չի մասնակցի օգոստոսի 28-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում սկսվելիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Աշխարհի գավաթին կմասնակցեն Հայաստանի միայն երկու ներկայացուցիչներ' գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Արման Փաշիկյանը:
Մի քանի օր առաջ Հակոբյանը կոտրել է ոտքը սայթաքելու արդյունքում: Վիրահատությունից հետո գրոսմայստերը մի քանի շաբաթ ուղեւորություններ չպետք է կատարի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում