Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՌԴ գլխավոր դատական պրիստավի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

ՌԴ գլխավոր դատական պրիստավի գլխավորած   պատվիրակությունն այցելել է  Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր hարկադիր կատարող Միհրան Պողոսյանի ուղեկցությամբ Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի գլխավորած պատվիրակության անդամներն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ տեղադրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին, եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, հիշատակի պուրակում Արտուր Պարֆենչիկովը տնկել է անվանական եղեւնի:

Նշենք, որ Արթուր Պարֆենչիկովը Հայաստանում է գտվում ՀՀ ԴԱՀԿ ծառայության ստեղծման 13-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա ՀՀ ԴԱՀԿ ծառայության ստեղծման 13-ամյակին տոնական միջոցառում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am