Հասարակական

Երեւանում բացվեց Հայաստանի նկարիչների միության 16-րդ համագումարը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Հայաստանի նկարիչների միությունն ավելի քան 1100 անդամ ունի, որոնg մոտ կեսը տվյալ պահին բացակայում է հանրապետությունից: Իսկ մյուս կեսը հոկտեմբերի 28-ին Կինոյի տանը հավաքվել էր միության հերթական՝ 16-րդ համագումարին, որը քննարկեց անցած հինգ տարում կատարված աշխատանքը: Համագումարի աշխատանքին, հայաստանցի անդամներից բացի, մասնակցում էին յոթ նկարիչներ Լեռնային Ղարաբաղից եւ մեկը՝ Ջավախքից: Համագումարն սկսվելուց առաջ հրապարակվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնը, որում նշված էր, որ Հայաստանի նկարիչների միությունն իր գոյության ամբողջ ընթացքում կարեւոր դեր ունի հայ կերպարվեստի զարգացման գործում, հաջողությամբ է կատարել Հայաստանի մշակութային կյանքի կարեւոր հատվածի կազմակերպման ու ժողովրդականացման առաքելությունը: Մեր ժողովրդին փառքի բարձունքներ են բերել միության այնպիսի անդամներ, ինչպիսիք են Սարյանը, Քոչարը, Մինասը եւ այլք: Հայաստանի նկարիչների միությունը կրողն է այդ ավանդույթների: Ողջույնի ուղերձում ՀՀ նախագահը համոզվածություն է հայտնել, որ նոր, ավելի ազատ ժամանակաշրջանում միությունն ի զորու է ավելի մեծ նպաստ բերելու Հայաստանի մշակույթին: Հրապարակվեցին նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքերը: Համագումարը շնորհավորեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Թամար Պողոսյանը: Միության նախագահ Կարեն Աղամյանը տեղեկացրեց, որ համագումարը ողջունել են ՀՀ ԳԱԱ նախագահ üադեյ Սարգսյանը, «Հայաստանե համահայկական հիմնադրամը, Ռուսաստանի նկարիչների միությունը, քանդակագործ Զուրաբ Ծերեթելին (Մոսկվա), այլ կազմակերպություններ եւ անհատներ: Այնուհետեւ միության նախագահը հանդես եկավ հաշվետու զեկուցմամբ: Եւ զեկուցման մեջ, եւ ելույթներում (Աղվան Հունանյան, Արփինե Թոքմաջյան, Հեղինե Աբրահամյան, Մերի Երզնկյան, Գագիկ Ղազարյան, Արարատ Խանզադյան, Հենրիկ Իգիթյան, Անդրանիկ Կիլիկյան, Կարո Եղիազարյան, Հրանտ Թադեւոսյան, Ռոբերտ Մանուկյան, Կարեն Սմբատյան, Ղուկաս Չուբարյան, Յուրի Հովհաննիսյան, Շահեն Խաչատրյան եւ ուրիշներ) արծարծվում էին ստեղծագործական հրատապ խնդիրներից սկսած մինչեւ կենցաղային ամենափոքր մանրամասներ: Բերվեցին նկարիչների անպաշտպանվածության բազմաթիվ օրինակներ, որոնք վերացնելու համար հայ նկարիչները հայցում էին իշխանությունների աջակցությունը, միաժամանակ հավաստելով, որ իրենք ստեղծագործական բարձր մակարդակով կարող են չափվել ցանկացած երկրի կերպարվեստագետների հետ: Ելույթ ունեցողները ընդգծեցին նաեւ, որ անցած հինգ տարիների ընթացքում նկարիչների միության ղեկավարությունը անդունդի եզրին գտնվող ու ýինանսական զրոյական մակարդակով միավորմանը շունչ ու կենդանություն է հաղորդել, համարձակորեն կատարել ստիպողական կարեւոր «վիրահատումներե, որոշ չափով աշխատելով թեթեւացնել միության անդամների հոգսերը, բարելավել միության գործունեությունը: Միության ավագագույն անդամ, ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանը Արմենպրեսի թղթակցին ասաց, որ ինքը ողջունում է համագումարը, ցանկանում, որ ամբիոնից հնչող խոսքերը կենսունակ լինեն, այլ ոչ թե զուտ հավաստիացումներ, որպեսզի դրանք իրագործվեն հետհամագումարյան շրջանում, եւ որ միությունը ունենա լավ ղեկավարություն, այնպիսին, որը կարողանա գործնական շատ նպատակներ իրագործել: Համագումարին որպես հյուր ներկա էր նաեւ մոսկվաբնակ մեր հայրենակից քանդակագործ, Լենինյան մրցանակի դափնեկիր üրեդ Սողոյանը: «Երեւան իմ այցը համընկավ համագումարի աշխատանքին, եւ սիրով եկա տեսնելու ընկերներիս: Ուզում եմ հետեւյալն ասել. հայկական կերպարվեստը երեկ ունեցել է եւ այսօր էլ ունի մեծ վարպետներ, սակայն այսօր ժամանակը ծանր պայմանների մեջ է դրել նկարիչներին: Դա զգացվում է թե նրանց ելույթներից, թե անձնական շփումներից: Ցանկանում եմ, որ արվեստագետ, տվյալ դեպքում՝ կերպարվեստագետ-պետություն կապը ճեղքվածքներ չտա, որ իշխանությունները տեր կանգնեն նկարիչներին, որոնք նույնպես պետության մասն են կազմում, կարեւոր մասը: Անսահման ուրախ եմ, որ մասնակցում եմ համագումարինե, -ասաց ü.Սողոյանը: Հոկտեմբերի 29-ին համագումարը կշարունակի աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում