Միջազգային

Իրանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ ԵԱՏՄ-ում

1 րոպեի ընթերցում

Իրանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ ԵԱՏՄ-ում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շահագրգռություն է հայտնել ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների շուրջ լրագրողների հետ զրույցում։

«Կցանկանայի նաև տեղեկացնել, որ մեր առևտրային գործընկեր Իրանը շահագրգռություն է հայտնել դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում: Համապատասխան նոտան մենք ստացել ենք մայիսի 27-ին: Այն կքննարկվի սահմանված կարգով», - Սագինտաևի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ներկայում ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ի դիտորդներ են հանդիսանում Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում