Միջազգային

Բայդենը Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայի հատվածում համաձայնության հասնելու ուղիները

2 րոպեի ընթերցում

Բայդենը Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայի հատվածում համաձայնության հասնելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ քննարկել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նրանք հաստատել են, որ համապարփակ զինադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը, որն այժմ քննարկվում է, կոնկրետ ճանապարհային քարտեզ է առաջարկում Գազայում ճգնաժամին վերջ դնելու համար: Նախագահը հաստատել է Իսրայելի պատրաստակամությունը՝ առաջ շարժվելու ՀԱՄԱՍ-ին առաջարկված պայմաններով», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Սպիտակ տան՝ նախագահ Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ն Եգիպտոսի ու Կատարի հետ միասին աշխատելու է համաձայնագրի պայմանների ամբողջական կատարումն ապահովելու վրա։

ԱՄՆ նախագահը Կատարի էմիրին կոչ է արել ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնի գործարքին»։

Բայդենը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը «միակ խոչընդոտն է լիակատար զինադադարի և Գազայի բնակչությանն օգնություն ցուցաբերելու ճանապարհին»։

«Նախագահը շնորհակալություն է հայտնել էմիրին և նրա բարձրաստիճան թիմին Գազայում պահվող բոլոր պատանդներին ազատելու անխոնջ ջանքերի համար և համաձայնել է շարունակել սերտ համակարգումն առաջիկա օրերին», - հավելել են Սպիտակ տանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում