Հասարակական

Հայաստանը բախվեց այնպիսի մեծ աղետի, որից ցանկացած երկիր ապահովագրված չէ. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

7 րոպեի ընթերցում

Հայաստանը բախվեց այնպիսի մեծ աղետի, որից ցանկացած երկիր ապահովագրված չէ. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ԱԼԱՎԵՐԴԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած բնական աղետի՝ ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նշեց, որ Հայաստանը բախվեց այնպիսի մեծ աղետի, որից ցանկացած երկիր ապահովագրված չէ:

«Եթե մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ գետում ջրի մակարդակն ուներ 650 մետր խորանարդ վայրկյան թողք, ապա այսօր այն 102 մետր խորանարդ է, իսկ գետի մակարդակը մայիսի 30-ի դրությամբ իջել է շուրջ երկու մետրով: Ունենք մեծ ծավալի ենթակառուցվածքային վնասներ: Առկա է երկաթուղու մոտ երկու կիլոմետր հատված, որն ամբողջությամբ վնասվել է: 27 կիլոմետրի վրա ունենք տարբեր աստիճանի վնասված հատվածներ: Մեծածավալ վնասներ են կրել նաև ավտոմոբիլային ճանապարհները: Շուրջ քսան կամուրջներ կրել են այս կամ այն աստիճանի վնասվածքներ, իսկ դրանցից Սանահինի, Ախթալայի, Այրումի, Քարկոփի կամուրջներն ամբողջությամբ վնասված են: Խաշթառակի կամուրջն ունի մեծ աստիճանի նստվածք և փակված է երթևեկության համար: Նստվածքը շարունակվում է: Հավանաբար օր-օրի կավելանա նաև կամրջի թռիչքային հատվածի թեքումը»,- նշեց Վարդանյանը:

HM2_8952.JPG (572 KB)

Նրա տեղեկացմամբ՝ կան մեծ ծավալի ջրային ենթակառուցվածքներ, ջրագծեր, պոմպակայաններ, որոնց մի մասը դեռ գտնվում է ջրածածկ վիճակում և դրանց վիճակն այս պահին ամբողջ ծավալով գնահատելն ուղղակի անհնար է: Այդ պատճառով ջրամատակարարումից զրկվել են որոշ բնակավայրեր: Որոշ տեղերում ջրի որակի հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով անջատվել է ջրամատակարարումը, բայց վթարավերականգնողական աշխատանքներն ամբողջ ծավալով ու բոլոր ուղղություններով իրականացվում են:

«Դիլիջան քաղաքում երեկվա դրությամբ ջրամատակարարումը վերականգնվել է ժամային գրաֆիկով, դեպի Ախթալա ջուրը տեղափոխվում է ջրի մեքենաներով: Հաղպատ գյուղն ամբողջությամբ ջրազրկվել է: Ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է Շնհող, Հաղթանակ, Դեղձավան, Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Ձորական գյուղերում: Ջրամատակարարման վերականգնման ակտիվ աշխատանքներ են իրականացվում Մեծ և Փոքր Այրում, Լուսաձոր գյուղերում: Ունենք նաև վնասված էլեկտրական ենթակառուցվածքներ և գազամատակարարման խողովակաշարեր: Փուլ առ փուլ իրականացվում են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը վերականգնելուն ուղղված աշխատանքներ»,- մանրամասնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

Վարդանյանը ներկայացրեց նաև կամուրջների վիճակը: Ըստ այդմ՝ Սանահինն ու հարակից բնակավայրերն իրար կապող հետիոտնային կամուրջն ամբողջությամբ քանդվել է: Արդեն իսկ իրականացվել են ակնադիտական, գործիքային ուսումնասիրություններ, ավարտվել են գեոդեզիական բնույթի բոլոր աշխատանքները և այժմ մշակվում է կոնցեպտուալ էսքիզային նախագիծ, որպեսզի խնդրին լուծում տրվի:

«Հաջորդը Սանահին բնակավայրն աջափնյա տարածքին միացնող ավտոճանապարհային կամուրջն է, որը նույնպես քանդվել է: Նրա թռիչքային կառուցվածքն ամբողջությամբ վնասվել է, ուստի աշխատանքներ են իրականացվում կամրջի հենարանների ու թռիչքային կոնստրուկցիաների այնպիսի տեսակի ընտրության ուղղությամբ, որոնց տեղադրումը հնարավոր կլինի խիստ նեղ շինարարական հրապարակի պայմաններում: Այստեղ նույնպես ավարտված են գեոդեզիական, գործիքային ու ակնադիտական ուսումնասիրությունները: Քանդվել է նաև Ախթալայի կամրջի թռիչքային կառուցվածքի մի մասը: Հիմնական պատճառը ցածր նիշում գտնվելու հանգամանքն է: Որոշակի աշխատանքներից հետո հետիոտնային անցանելիությունն ապահովվել է: Հաջորդը Շնհողի խաչմերուկի դիմացի կամուրջն է, որի հենարանները խարխլվել են: Քանդվել է աջակողմյան մոտեցման լիցքը: Այդտեղ նույնպես իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ, ավարտվել են տեղագրական աշխատանքները: Քարկոփի կամուրջն իր հերթին ամբողջությամբ քանդվել է: Տարածքում նույնպես ավարտվել են ուսումնասիրությունները»,- մանրամասնեց Վարդանյանը:

Նա հավելեց, որ աղետի գոտում աշխատում են մասնագիտացված չորս խմբեր, որոնք ուսումնասիրում են աղետի հետևանքով ջրալցված կամ ջրածածկ շենք-շինությունների տեխնիկական վիճակը: Առաջնահերթ ուսումնասիրվում են այն շինությունները, որոնք եղել են գետի ալիքների ուղիղ ազդեցության տակ: Զուգահեռաբար կիրականացվի նաև սեյսմակայունության ստուգում և վնասված շենք-շինությունների անձնագրավորում:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ջրհեղեղի հետևանքով տուժած համայնքներում շենք-շինությունները պատշաճ հեռավորության վրա էին գտնվում գետից և այդտեղ եղե՞լ են շինարարական նորմերի խախտումներ, Վարդանյանն ընդգծեց, որ ընդգրկուն ուսումնասիրությունների արդյունքում կստացվեն բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները, թե ինչպիսի նորմերի շրջանակներում են կառուցվել բնակելի ու հասարակական շենք-շինությունները:

«Գետափնյա հատվածում կան բազմաբնակարան բնակելի շենքեր, որոնք կառուցվել են ավելի քան երեսուն տարի առաջ: Այն ժամանակ գուցե քաղաքաշինական նորմերն այդքան խիստ պահանջներ չէին ներկայացնում, ինչպես որ հիմա է: Այժմ գործող նորմերի համաձայն՝ շենքերը, կախված գետի հոսքից և դիրքից, պետք է կառուցվեն ափից առնվազն երեսուն մետր հեռու: Իսկ ինչ վերաբերում է սեյսմակայունության խնդրին, ապա այս պահին աշխատանքային խմբերում ներառված են տարբեր մասնագետներ, ովքեր զինված են անհրաժեշտ գործիքներով: Այսօր երեկոյան մի խումբ շենքերի ուսումնասիրությունը կավարտվի, և աշխատանքային խմբերը կներկայացնեն իրենց հաշվետվությունները համապատասխան եզրակացություններով: Ունենք նաև երկրաբաններ, ովքեր կգնահատեն հիմքի նստեցման կամ հնարավոր այլ երևույթների հետ կապված ռիսկերը, որոնց հիման վրա կներկայացնեն տարբերակված մոտեցումներ: Այն կառույցները, որոնք հանձնաժողովի եզրակացությամբ ենթակա կլինեն ամրակայման, ապա կլինեն առաջարկություններ, թե ինչ եղանակով դրանք ուժեղացվեն»,- պարզաբանեց Վարդանյանը:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

Հայաստան

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում