Հասարակական

Նախորդ շաբաթ Երևանում քանդվել է 21 ապօրինի շինություն. Քաղաքապետարան

3 րոպեի ընթերցում

Նախորդ շաբաթ Երևանում քանդվել է 21 ապօրինի շինություն. Քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախորդ շաբաթ քաղաքաշինության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով կազմվել է 50 արձանագրություն, կատարվել են 21 ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Երևանի քաղաքապետարանի մայիսի 27-ի գործակարգավարական նիստում հայտնեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը:

Նա նշեց, որ 50 արձանագրություններից 11-ը կազմել է իր գլխավորած վարչությունը, 27-ը՝ Հասարակական կարգի պահպանության ծառայությունը, և 12-ը՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը: Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների քանակը նվազել է 4-ով:

Իրականացվել են 21 ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման աշխատանքներ, որից 13-ը՝ քաղաքապետարանի աշխատակազմի, 8-ը՝ վարչական շրջանների աշխատակազմերի կողմից: Նախորդ ժամանակահատվածի համեմատ իրականացված աշխատանքների քանակը նվազել է 25-ով:

Հողօգտագործման ոլորտում սահմանված պայմանների խախտման դեպքերով Հասարակական կարգի պահպանության ծառայությունը կազմել է 8 արձանագրություն: Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների քանակը նվազել է 3-ով:

Առանց շահագործման թույլտվության ձևակերպման շինությունների շահագործման դեպքերով կազմվել է 13 արձանագրություն, որից 9-ը՝ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, 2-ականը՝ Հասարակական կարգի պահպանության ծառայության և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից: Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների քանակն աճել է 6-ով:

Շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է 97 արձանագրություն, որից 32-ը՝ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, 48-ը՝ Հասարակական կարգի պահպանության ծառայության և 17-ը՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից:

Ընդ որում՝ 97 արձանագրություններից 57-ը կազմվել է շինարարության ընթացքում անհրաժեշտ փոշեկլանիչ ցանցերի և օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով: Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների քանակն ավելացել է 26-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում