Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած 
բեռնատար են քարշակել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 17-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Renault» մակնիշի բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձ ընթացքի ժամանակ բախվել է «Sinotruk» մակնիշի բեռնատարին. ճանապարհը երկկողմանի փակվել է:

Նշվում է, որ փրկարարները մոտ 100 մետր քարշակել են «Renault» մակնիշի բեռնատարը, որը շարունակել է ընթացքը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am