Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին

Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 
20-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի խորհրդարանը հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ հանրաքվեն նշանակել է հոկտեմբերի 20-ին։ Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 101 պատգամավորներից 56-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ապրիլի կեսերին Մոլդովայի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել երկրի սահմանադրության մեջ մի շարք ուղղումներ մտցնելուն։ Այսպես, հանրապետության հիմնական օրենքը կհամալրվի «Եվրոպական ինտեգրում» բաժնով, որը կներառի «ԵՄ-ի հիմնադիր պայմանագրերին միանալու և հիմնադիր պայմանագրերի վերանայման ակտերի մասին» հոդվածը։

Սահմանադրության մեջ նորամուծությունների մասին օրինագիծն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը պաշտոնապես ճանաչի հանրաքվեի արդյունքները։

Համաժողովրդական քվեարկությունը տեղի կունենա նախագահի ընտրությունների հետ նույն օրը։ Պետության ղեկավարի պաշտոնը 2020 թ. դեկտեմբերից զբաղեցնում է Մայա Սանդուն։ Նա մտադիր է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ նախագահական ժամկետի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am