Քաղաքականություն

Բաքվում իմ ադրբեջանցի զրուցակիցներին կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում․ ԵԱՀԿ գործող նախագահ

2 րոպեի ընթերցում

Բաքվում իմ ադրբեջանցի զրուցակիցներին կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում․ ԵԱՀԿ գործող նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ խաղաղության հասնելը մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը։

«Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են։ Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի են համապարփակ և տևական խաղաղության հասնելու համար։ Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները միանշանակ արժեքավոր քայլ են այդ ճանապարհին։ Վաղը Բաքվում ես կփոխանցեմ այս ուղերձները իմ ադրբեջանցի զրուցակիցներին և կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում»,- նշել է Մալթայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ տասնամյակներ տևող հակամարտությունից և տառապանքից հետո խիստ հրամայական է գոյանում, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները հասնեն խաղաղության անվտանգության և բարգավաճման, որին իսկապես արժանի են։ «Որպես ԵԱՀԿ՝ մենք պատրաստ ենք ավելի ներգրավված լինել տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում, մասնավորապես տեղահանվածների և հակամարտություններից տուժած շրջաններում ապրող անձանց ճգնաժամային իրավիճակի լուծմանը։ Միևնույն ժամանակ, կշարունակենք աջակցել բոլոր ազգային և միջազգային նախաձեռնություններին, որոնք դրական թափ են ստեղծում և շոշափելի արդյունքներ են տալիս հակամարտությունը հաղթահարելու համար»,- մանրամասնել է Իեն Բորջը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում