Միջազգային

Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ

1 րոպեի ընթերցում

Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ են անցել՝ բոլոր 1895 ընտրատեղամասերում ձայների հաշվման արդյունքներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Delfi լրատվական հարթակը՝ վկայակոչելով երկրի գլխավոր ընտրական հանձնաժողովի տվյալները։

Ըստ հրապարակման՝ մայիսի 13-ի ժամը 06:00-ի դրությամբ Նաուսեդան հավաքել է ձայների 44,19 %-ը, իսկ Շիմոնիտեն՝ 19,78 %-ը։ Երրորդ տեղը, ձայների 12,37 %-ով, զբաղեցրել է անկախ թեկնածու Իգնաս Վեգելեն։

Քանի որ առաջին փուլում ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների ավելի 50 %-ը, և հաղթողը չի որոշվել. երկու շաբաթ անց պետք է կայանա ընտրությունների երկրորդ փուլը։

2019 թ. անցկացված նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ նույնպես Նաուսեդան և Շիմոնիտեն անցել էին երկրորդ փուլ։

Ընդհանուր առմամբ, նախագահի պաշտոնին հավակնում էր ութ թեկնածու։ Լիտվայի ղեկավարն ընտրվում է ուղղակի գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում