Միջազգային

Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄՆ հետաձգվել է նախագահ Բայդենի գրաֆիկի հետ անհամատեղելիության պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էդողանն ասել է Kathimerini թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով նաև թուրք-հունական հարաբերություններում ԱՄՆ-ի միջնորդական դերակատարության հնարավորությանը:

Նախատեսված այցի հետաձգումը Թուքրիայի նախագահը պայմանավորել է ԱՄՆ-ի՝ ընտրությունների նախաշեմին գտնվելը, որի պատճառով Բայդենի գրաֆիկն ավելի հագեցած է դարձել։

Էրդողանի խոսքով՝ նման այցելություններն իրականացվում են երկու կողմերի համար հարմար ժամանակ։

Խոսելով թուրք-հունական հարաբերություններում ԱՄՆ միջնորդական դերակատարության մասին, Էրդողանը նշել է, որ հանդես են գալիս Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում ԱՄՆ-ի քաղաքական հավասարակշռության պահպանման օգտին, բացի այդ, Թուրքիան ուղիղ կապ է պահպանում Հունաստանի հետ՝ առանց միջնորդների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում