Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Պենտագոնը հայտնել է, որ Սիրիայում ամերիկյան ավիաբազային հարվածից հետո ոչնչացրել է արձակման կայանքը

Պենտագոնը հայտնել է, որ Սիրիայում ամերիկյան ավիաբազային հարվածից հետո 
ոչնչացրել է արձակման կայանքը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կործանիչը ոչնչացրել է արձակման կայանք՝ Սիրիայի Ռումեյլանի շրջանում ռազմակայանի վրա անհաջող հրթիռային հարձակումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը։

«Այսօր կոալիցիայի կործանիչն ինքնապաշտպանության կարգով ոչնչացրել է արձակման կայանք՝ Սիրիայի Ռումեյլանում կոալիցիայի ռազմակայանի վրա անհաջող հրթիռային հարձակման մասին հաղորդագրությունից հետո», - հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունում:

Պենտագոնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ միջադեպի հետևանքով ամերիկացի զինվորականները չեն տուժել։

Շիաների կազմավորումների հարձակումները Սիրիայում ամերիկյան ռազմակայանների վրա սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերին Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո։ Այս ընթացքում Սիրիայում ԱՄՆ ռազմական օբյեկտները ենթարկվել են 99 հարձակման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am