Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

COVID-19-ի նոր FLiRT շտամը տարածվելու լուրջ միտում չունի․ մասնագետ

COVID-19-ի նոր FLiRT շտամը տարածվելու լուրջ  միտում չունի․ մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 շտամների նոր խումբը, որը կոչվում է FLiRT, ըստ մասնագետի, տարածվելու լուրջ  միտում չունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամուրջի ընթացքում նշեց ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:

Ըստ նրա՝ COVID-19-ը դարձել է «սովորական» վիրուս, այսինքն՝ գրիպի վիրուսի  նման այն մշտապես  փոփոխվում է, և մասնագետներն ամեն սեզոնի պատրաստվում են նոր շտամի, ինչպես նաև մշակում  են համապատասխան պատվաստանյութ նոր շտամի համար:

«Կարելի է ասել, որ COVID-19-ը դարձել է այն վիրուսներից, որն ակտիվանում է աշուն-ձմեռ  ժամանակահատվածում: Այն այժմ նույնպես ունի  տարածվածություն, և   հաշվի առնելով այն փաստը, որ  սկսվել է  մարտ ամսից, այն հնարավոր է տարածվի բոլոր երկրներում, բայց պետք չէ մարդկանց մոտ խուճապ առաջացնել: Այն վերահսկվում է, ուսումնասիրվում է, և որևէ նոր փոփոխության առաջացման դեպքում մենք այն կդիտարկենք»,- նշեց  Օնիշչենկոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am