Տարածաշրջանային

Իրաքում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Իրաքում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում մայիսի 21-ին սգո օր է հայտարարվել հարևան Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարից զոհվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իրաքի վարչապետ Մոհամմեդ աս Սուդանիի աշխատակազմը։

«Այս դժվարին ժամանակներում, ի նշան աջակցության Իրանի ժողովրդին և իշխանություններին…. Իրաքի կառավարությունը երեքշաբթի օրը հայտարարում է համընդհանուր սգո օր, որի գործողությունը տարածվում է երկրի ամբողջ տարածքում», - ասված է աշխատակազմի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում:

Ավելի վաղ Ռայիսիի զոհվելու կապակցությամբ սուգ հայտարարելու որոշման մասին են հայտնել Պակիստանը, Լիբանանը և Սիրիան:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Ուղղաթիռում բոլոր գտնվողները զոհվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում