Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու կապակցությամբ և սգո օր է հայտարարել այդ ողբերգության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պակիստանի վարչապետը գրել է X սոցիալական հարթակում։

Շարիֆը հիշեցրել է, որ դեռ մեկ ամիս էլ չի անցել Ռայիսիի և Աբդոլլահիանի՝ Պակիստան այցից։

«Նրանք Պակիստանի լավ բարեկամներն էին: Պակիստանը սգո օր կնշի, դրոշը կխոնարհվի՝ ի նշան նախագահ Ռայիսիի և նրան ուղեկցողների հանդեպ հարգանքի և  ի նշան եղբայրական Իրանի հետ համերաշխության», - գրել է Շարիֆը:

Կառավարության ղեկավարը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին։

«Ես անհանգստությամբ հետևում էի նախագահ Ռայիսիի ուղղաթիռի արտակարգ վայրէջքի մասին հաղորդագրությունների հետ կապված զարգացումներին: Լավ նորությունների հույս ունեի: Ավաղ, դա տեղի չունեցավ: Ես Պակիստանի կառավարության և ժողովրդի հետ միասին հայտնում եմ մեր խորին ցավակցությունը և կարեկցանքն Իրանի ժողովրդին այս սոսկալի կորստի կապակցությամբ»,- նշել է Շարիֆը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Ուղղաթիռում բոլոր գտնվողները զոհվել են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am