Քաղաքականություն

Բրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ

2 րոպեի ընթերցում

Բրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ

ԲՐՅՈՒՍԵԼ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայում կայանալիք շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններին առաջադրված հայ թեկնածուներ Աննա Հովսեփյանի, Արմինե Հարեյանի, Նիկոլյա Դավիթյանի, Լիաննա Դավթյանի և Գայանե Բերտրանի հետ:

Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի փոխանցմամբ` դեսպան Բալայանը թեկնածուներին է ներկայացրել Հայաստանի քաղաքական և սոցիալական դրությունը, տարածաշրջանային քաղաքական մոտեցումները, անդրադարձել է բռնի տեղահանված արցախահայության կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին և Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացին:

Դեսպան Բալայանի խոսքով` Բելգիայի առաջիկա ընտրություններին հայազգի պատգամավորների այսչափ ներկայանալի մասնակցությունը հայ համայնքի 100-ամյա ինտեգրացիայի վառ արտացոլումն է, ինչը պետք է տեսանելի և հնչեղ լինի ողջ հայության շրջանակներում:

Պատգամավորի թեկնածուներն իրենց հերթին պատմել են նախընտրական քարոզարշավի մանրամասների և ընտրությունների հնարավոր արդյունքների մասին, յուրաքանչյուրը ներկայացրել է իր կուսակցության հնարավորություններն ու գրանցած հաջողությունները: Թեկնածուները խոստացել են ընտրվելու դեպքում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերվող հարցերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում և բարձրաձայնել նշյալ հարցերը բոլոր հնարավոր հարթակներում:

Հանդիպման ավարտին դեսպան Տիգրան Բալայանը բոլորին հաջողություն է մաղթել:

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում