Առողջապահության նախարարը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Դաֆնե Մարեին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր, համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության նոր հնարավորությունները: