Մարզեր

Գեղարքունիքի մարզի Վերին Ճամբարակ գյուղում տան տանիք է այրվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վերին Ճամբարակ գյուղում տան տանիք է այրվել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 14-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացել, որ Վերին Ճամբարակ գյուղում այրվում է չբնակեցված տուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցում գտնվող չբնակեցված տան տանիքում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։20-ին, մարվել՝ 16։32-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում