Իրավունք

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը մարտի 14-ին աշխատանքային այց է կատարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի և Լոռու մարզային բաժիններ, տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, գլխավոր հարկադիր կատարողը մարզային բաժինների աշխատակիցների հետ ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ հատուկ շեշտադրել է քաղաքացիների հետ բարեկիրթ ու գրագետ հաղորդակցությունը, կատարողական վարույթի շրջանակում կատարողական գործողությունների պատշաճ իրականացումը հատկապես ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով։

Քննարկվել են նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկմանն առնչվող ընթացակարգային հարցերը։

Ըստ աղբյուրի՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ Շիրակի մարզային բաժնի պետ Արման Պողոսյանը և Լոռու մարզային բաժնի պետ Սերժիկ Խաչատրյանը գլխավոր հարկադիր կատարողին են ներկայացրել իրենց բաժինների աշխատանքի կազմակերպումը։

Սիրո Ամիրխանյանը շրջայց է կատարել նաև մարզային ստորաբաժանումների վարչական շենքերում, տեղում ծանոթացել հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում