Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Դենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից

Դենիս Գլուշակովը հեռանում է  «Ուրարտու»-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը հեռանում է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ռուսական «Սպորտ-էքսպրեսս»-ը:

«Մրցաշրջանն ավարտվում է, գնում եմ իրերս հավաքելու և հետո հրաժեշտ կտամ բոլորին։ Հեռանում եմ «Ուրարտու»ի-ց: Մենք պայմանավորվածություն ունեինք մինչև մրցաշրջանի ավարտը։ Իսկ թե հետո ինչ կլինի, ցույց կտա ժամանակը»,-ասել է Գլուշակովը: Վերջինս «Ուրարտու»-ին միացել էր 2024 թվականի փետրվարին:

37-ամյա փորձառու ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և «Սպարտակ»-ի, ինչպես նաև «Ախմատ», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Կիսապաշտպանը 2016/17 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում` Ռուսաստանի սուպերգավաթի հաղթող։

Ռուսաստանի հավաքականի կազմում Գլուշակովը մասնակցել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը, ինչպես նաև 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am