Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքին

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանն 
անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային 
ամբողջականության սպառնալիքին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր պաշտոնական էջում  հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ տեղադրելով Ստեֆան Սեժուրնեի ելույթի ամբողջական տարբերակը: 

«Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն այժմ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում»,- նշել է Սեժուրնեն։

Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել Բաքվից եկող կեղծ տեղեկատվության ավելացման առնչությամբ, որը միտում ունի էսկալացիայի պատասխանատվությունը վերագրել Հայաստանին։ Էսկալացիայի, որից այսօր միայն Հայաստանն է ցանկանում խուսափել: 

«Շատ նմանություններ ենք տեսնում այն ամենի հետ, ինչը Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի նկատմամբ», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել այս հարցին Բաքվում կայանալիք COP29-ի անցկացումից վեց ամիս առաջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am