Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Podcast-Հարց բժշկին. ճարպակալումը հիվանդություն է, որը կարող է որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոն հանդիսանալ

Podcast-Հարց բժշկին. ճարպակալումը հիվանդություն է, որը կարող է որոշ 
հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոն հանդիսանալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին ֆաստֆուդի, գազավորված ըմպելիքների և սխալ սնվելու սովորությունը  հանգեցրել է ճարպակալման դեպքերի թվի կտրուկ աճի։ Ավելորդ քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են: Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը: 

Ճարպակալման առաջացման  պատճառների, դրանից բխող մի շարք խնդիրների շուրջ  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ Լուսինե Առաքելյանի հետ։

Մասնագետը նշեց, որ ճարպակալումը համարվում է հիվանդություն, նույնիսկ խրոնիկական և կրկնվող, որը, կարելի է ասել, ամբողջ կյանքի ընթացքում պահանջում է հսկողություն։  Ըստ նրա՝ չնայած նրան, որ մարմնի քաշի վրա նաև ազդում են գենետիկական, վարքագծային, հորմոնալ գործոնները, ճարպակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում ֆիզիկական վարժությունների և սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով: 

«Ճարպակալման առաջին պատճառներից է համարվում սննդակարգի սխալ վարքագիծը, երբ  մենք սկսում ենք օգտագործել ավելի հեշտ յուրացվող  ածխաջրեր, ճարպոտ սնունդ, արագ պատրաստվող վերամշակված սնունդ և միաժամանակ վարում ենք ֆիզիկական ոչ ակտիվ կայանք։ Հեռուստացույցի և համակարգչի դիմաց երկար են նստում, երեխաները բակ չեն իջնում և ակտիվ խաղեր չեն խաղում»,-ասաց Առաքելյանը։ 

Էնդոկրինոլոգ Լուսինե Առաքելյանը փաստում է, որ ճարպակալումը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, նույնիսկ երեխաների մոտ, սակայն տարիքի հետ հորմոնալ փոփոխությունների ու ոչ ակտիվ ապրելակերպի պատճառով ավելանում է ճարպակալման առաջացման վտանգը: Իսկ երեխաների պարագայում այն կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների երիտասարդացման, այսինքն` ավելի վաղ տարիքում երեխաների մոտ կարող է առաջանալ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային խնդիրներ և այլն։ 

Նման խնդիրներից խուսափելու, ինչպես նաև գեղեցիկ կազմվածք ունենալու համար մասնագետն ընդգծեց, որ պետք է առողջ սնվել. ցածր կալորիականությամբ և սննդանյութերով հարուստ մթերք օգտագործել՝ միրգ, բանջարեղեն և ամբողջական հացահատիկ, սահմանափակել քաղցրավենիքի օգտագործումը, կրճատել քաղցր ու գազավորված ըմպելիքի և ալկոհոլի օգտագործումը՝ դրանց փոխարեն օրվա ընթացքում շատ ջուր խմել և ֆիզիկական ակտիվ կյանք վարել։

Ճարպակալման հետևանքով առաջացած խնդիրների և մի շարք այլ կարևոր հարցերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

 Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]