Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում

Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի 
համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում Շվեդիան մտադիր չէ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ չնայած այն բանին, որ Ֆրանսիայի նախագահը չի բացառել իրադարձությունների նման ընթացքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

«Ներկայում դա ընդհանրապես տեղին չէ, հիմա մենք զբաղված ենք Ուկրաինային առաջնային նյութերի փոխանցմամբ, ինչպես անում են շատ երկրներ, - նշել է վարչապետը: - Ուկրաինական կողմից դրա խնդրանքը չկա, այնպես որ, այդ հարցը տեղին չէ։ Մյուս կողմից, տարբեր երկրներ տարբեր ավանդույթներ ունեն այլ երկրների (գործերում) ներգրավվածության հարցում։ Ֆրանսիայի ավանդույթը Շվեդիայի ավանդույթը չէ: Դա տեղին չէ, մենք այս թեմայով քննարկումներ չունենք, մենք օգնում ենք՝ Ուկրաինա ուղարկելով միջոցներ, նյութեր, փող»:

Քրիստերսոնը հավելել է, որ եթե որևէ երկիր «ցանկանում է զորքեր ուղարկել աշխարհի որևէ վայր, դա չի ազդում ՆԱՏՕ-ի վրա»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Էմանուել Մակրոնը Փարիզում Կիևին օգնության հարցով պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո չէր բացառել Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների տեղակայման հնարավորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am