Հասարակական

Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ երկրներում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ երկրներում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ն 95 կողմ ձայնով ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին:

Ըստ նախագծի՝ համաձայնագրի նպատակն է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները:

Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ ԵԱՏՄ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում