Քաղաքականություն

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի հերթական առաջարկները

1 րոպեի ընթերցում

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի հերթական առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկների հերթական փաթեթը։

Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ հերթական առաջարկները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում