Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Մենք կողմնորոշվելու ենք՝ ելնելով Հայաստանի պետական շահերից․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին

Մենք կողմնորոշվելու ենք՝ ելնելով Հայաստանի պետական շահերից․ Փաշինյանը՝ 
ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի իշխանությունների արձանագրումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի դե-ֆակտո գործողությունները կամ անգործությունները չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չեն կայացնում, արդյոք քաղաքական կամք չկա՞։

Նրա խոսքով՝ քաղաքական կամք կա և ըստ անհրաժեշտության որոշում է կայացվելու, որը կբխի  Հայաստանի Հանրապետության շահերից։

«Ինչո՞ւ չենք կայացնում և կայացնելո՞ւ ենք արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում։ Մենք կողմնորոշվելու ենք՝ ելնելով Հայաստանի պետական շահերից։ Եթե այս պահին որևէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը, որի նկատմամբ կողմնորոշվում ենք, Հայաստանի պետական շահն է։

Մեր արձանագրումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի դե-ֆակտո գործողությունները կամ անգործությունները չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։ Այսինքն՝ այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն Հայաստանի շահերին։ Եվ մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձևով»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է մինչև վերջին հնարավորությունը անել ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am