Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՌԴ-ում հայտնել են, որ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհվել է «Ռոսիա 24»-ի թղթակիցը

ՌԴ-ում հայտնել են, որ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհվել է «Ռոսիա 24»-ի 
թղթակիցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի մարզում զոհվել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մաքսուդովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Սոլովյով Live» ալիքը։

Ռուսաստանի լրագրողների միության նախագահ և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նշել է. «Առավոտյան ժամը վեցին Ջանկոյ տանող ճանապարհին վախճանվել է մեր գործընկերը»:

Սոլովյովը հավելել է, որ Մաքսուդովն Ուկրաինայում հակամարտության սկսվելու առաջին իսկ օրերից աշխատում էր ռազմական գործողությունների գոտում։

Մաքսուդովը նոյեմբերի 22-ի երեկոյան հայտնվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքի գնդակոծության տակ, իսկ նոյեմբերի 23-ի առավոտյան մահացել է ստացած վիրավորումներից։

Վլադիմիր Սոլովյովը հայտնել է, որ Ռուսաստանի լրագրողների միությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել լրագրողի ընտանիքին և առաջարկել է նրան հետմահու պարգևատրել Արիության մեդալով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am