Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԱԱԾ-ի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կապահովի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը

ԱԱԾ-ի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կապահովի Հայաստանով 
անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որի գործառույթը Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին կառավարության նոյեմբերի 2-ի հերթական նիստում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորովին վերջերս ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծել  ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը  պիտի լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդակցության գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։ Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է։ Իհարկե, այդ ուղղությամբ մենք որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն ձևավորված է, բավականին շոշափելի մասով համալրված է»,-մանրամասնել է վարչապետը՝ հավելելով, որ  ԱԱԾ նոր ստորաբաժանումն  արդեն գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները։  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am