Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 50 հազար 243 անձ

Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից  բռնի տեղահանված  50 հազար 243 անձ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակարիի կամուրջը ժամը 15:00-ի դրությամբ հատել է Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված  50 հազար 243 հայ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան՝ հավելելով, որ պետությունը հոգացել է  5700 անձի կեցության խնդիրները:

«Մյուս մեր հայրենակիցները հրաժարվել են առաջնային օգնությունից և մեկնել են իրենց կեցության վայրեր: Հաջորդիվ արդեն հաշվառման և կարիքների գնահատման գործընթացից հետո շարունակական ծրագրեր կյանքի կկոչվեն»,- հավելեց Բաղդասարյանը՝ կարևորելով հաշվառման և կարիքների գործընթացը պետության կողմից հետագայում հումանիտար ծրագրերի իրականացման համար:

Նրա խոսքով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալներով 114  Թեժ գծին ստացվել է 6900 զանգ, իրականացվել է նաև  4900 քաղաքացու սոցիալական կարիքների գնահատումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am