Հասարակական

Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է լարված

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը  հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է լարված

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրավիճակը լարված է, որովհետև Հայաստան-Ադրբեջան սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանը զորքերի որոշակի կուտակում ունի: Եվ այն գնահատականները, որոնք տվել եմ Կառավարության նախորդ նիստում, այսօր չեն փոխվել»,- ընդգծեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում