Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Շատ ծանր պատասխանատվություն է դրված Սամվել Շահրամանյանի վրա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ի նորընտիր նախագահի մասին

Շատ ծանր պատասխանատվություն է դրված Սամվել Շահրամանյանի վրա․ Նիկոլ 
Փաշինյանը՝ ԼՂ-ի նորընտիր նախագահի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդի՝ Սամվել Շահրամանյանի վրա շատ ծանր պատասխանատվություն է դրված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին և Սամվել Շահրամանյանի՝ այդ պաշտոնում ընտրվելուն։

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ամփսոսում եմ։ Կարող եմ ասել, որ ամբողջ շրջանում մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում։ Կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ, որ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա»,- ասաց Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է առաջնորդվի դիրքորոշումները և մոտեցումները միջազգային հանրության հետ համադրելու, դա չհակադրելու տրամաբանությամբ։ Ըստ վարչապետի՝ պետք է առաջնորդվել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով։

 «Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։ Մենք չպետք է թույլ տանք ավելորդ քաղաքականացմամբ՝ հարցի հումանիտար էությունը ձևափոխվի քաղաքականի։ Մեր մոտեցումները բխում են այդ տրամաբանությունից»,- նշեց Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք շփում կա ԼՂ իշխանությունների հետ, Հայաստանի վարչապետը պատասխանեց․

«Այո, այդ շփումը կա, եղել է, և կարևոր է, որպեսզի ՀՀ իշխանությունն իրադրությանը ծանոթանալու համար առաջին աղբյուրից տեղեկությունը ստանա»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am