Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը․ Արցախի ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայողները ստիպում Արցախից Հայաստան վերադարձող մի կնոջ շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը։
— Jean Harlow #SaveArtsakh #FreeArmenianPOW (@Wohnkomplex) August 25, 2023
«Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, մինչդեռ այլ քննարկումներում Ադրբեջանը բերում է օրինակներ, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են:
Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանյանը գրել է X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում