Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Լանջիկի ավտովթարի հետևանքով տուժածներից երկուսը շարունակում են մնալ Գյումրու բժշկական կենտրոնում

Լանջիկի ավտովթարի հետևանքով տուժածներից երկուսը շարունակում են մնալ 
Գյումրու բժշկական կենտրոնում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով  Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից երկուսը շարունակում են մնալ բուժհաստատությունում։ Մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր, երկուսն էլ տղամարդ են։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում Լանջիկի մոտ բեռնատարին բախված  միկրոավտոբուսի 17 ուղևորներից 11 մահացել էր, 6`-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել Գյումրու ԲԿ։

«Այս  պահին քննարկում ենք երկուսին Երևան տեղափոխելու  հարցը»- «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Վիրավորվել է նաեւ «ZIL»–ի վարորդը։ Ողբերգական վթարի ենթարկված ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ մեկ տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:

Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am