Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Լիբանանում պայթուցիկ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ

Լիբանանում պայթուցիկ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլի տեսքով» ռումբ են նետել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ: Ոչ ոք չի տուժել, պայթուցիկը չի գործել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից։

«Դա Մոլոտովի կոկտեյլի տեսքով ռումբ էր, որը նետել են դեսպանատան գլխավոր մուտքի մոտ, սակայն այն չի պայթել։ Մեր մասնագետներն այն հեռացրել են դեպքի վայրից, և մենք բոլոր ջանքերը գործադրում ենք հանցագործներին հայտնաբերելու համար», - հայտնել է Expressen թերթի աղբյուրը ոստիկանությունում:

Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 10-ի գիշերը։

Ինչպես նշվում է թերթի հաղորդագրության մեջ, ոստիկանությունը ենթադրում է, որ ձախողված գրոհը կարող է ինչ-որ կապ ունենալ Շվեդիայում Ղուրանն այրելու հետ։

Շվեդիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ դեսպանատան աշխատակիցներն ապահով են, իսկ գերատեսչությունը մշտական ​​կապի մեջ է նրանց հետ։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի խոսքով՝ կառավարությունը լրջորեն է վերաբերվում միջադեպին։ Նա ընդգծել է, որ վերջին շաբաթներին Շվեդիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկել երկրների դեսպանատներում անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Շվեդիայի ոստիկանության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Շվեդիան, Դանիան և Նիդերլանդները Ղուրանն այրելու հետ կապված ակցիաներից հետո դարձել են իսլամիստ ահաբեկիչների առաջնահերթ թիրախը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am