Միջազգային

Շվեդիայում հայտարարել են, որ Ղուրանն այրելուց հետո երկիրը դարձել է իսլամիստների ​​ահաբեկչության գլխավոր թիրախը

2 րոպեի ընթերցում

Շվեդիայում հայտարարել են, որ Ղուրանն այրելուց հետո երկիրը դարձել է իսլամիստների ​​ահաբեկչության գլխավոր թիրախը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան, Դանիան և Նիդերլանդները Ղուրանն այրելու հետ կապված ակցիաներից հետո դարձել են իսլամիստ ահաբեկիչների առաջնահերթ թիրախը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին TT գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Շվեդիայի ոստիկանության պաշտոնյաներից մեկը։

«Մենք հաղորդագրություններ և կոմյունիկե ունենք ահաբեկչական խմբավորումների մեծ մասից, որոնք ներկայում Շվեդիան, Դանիայի և Նիդերլանդների հետ միասին, հիշատակում են հայտարարություններում: Սա սպառնալիքն ավելի զգալի է դարձնում», - ոստիկանության Ազգային օպերատիվ բաժնի ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Մագնուս Շյոբերգի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

2010 թ. հոկտեմբերին Շվեդիայի ոստիկանությունն ահաբեկչական սպառնալիքի մակարդակը երկրորդից բարձրացրել է երրորդի:

«Սպառնալիքի երրորդ մակարդակը նշանակում է, որ մենք շատ ենք աշխատել մեր հնարավորությունները բարձրացնելու վրա, որոնք 2010 թ.-ին չափազանց ցածր էին, որպեսզի այսօր ունենանք այնպիսի հնարավորություններ, որոնցում կարող ենք վստահ լինել», - շարունակել է Շյոբերգը:

Հուլիսից մինչև օգոստոս Շվեդիայում տեղի ունեցած մի քանի ակցիաների ժամանակ Ղուրանի այրման և անարգման գործողություններ են իրականացվել ցուցարարների կողմից։ Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև Դանիայում և Նիդերլանդներում։

Դա առաջացրել է մուսուլմանական բազմաթիվ երկրների վրդովմունքը։ Ստոկհոլմի կողմից Ղուրանի այրման թույլտվությունից հետո հուլիսին Իրաքում ցուցարարները ներխուժել էին Շվեդիայի դեսպանատուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում