Միջազգային

Ուկրաինայում պաշտոնապես մեկնաբանել են Ղրիմի կամրջի վրա հարձակումը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում պաշտոնապես մեկնաբանել են Ղրիմի կամրջի վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա հարձակման բոլոր մանրամասները կբացահայտի «Ռուսաստանի նկատմամբ հաղթանակից հետո»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին РБК-Украина-իմ հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակ Արտյոմ Դեխտյարենկոն։

«Առայժմ մենք հետաքրքրությամբ հետևում ենք, թե ինչպես պուտինյան ռեժիմի խորհրդանիշներից մեկը հերթական անգամ չկարողացավ դիմակայել ռազմական ծանրաբեռնվածությանը», - ասել է Դեխտյարենկոն։

Նա նշել է, որ Ղրիմի կամուրջը ռուսական զորքերին ռազմական մատակարարումների տրանսպորտային միջանցքներից մեկն է։

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունները մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ցանկացած անօրինական կառույց, որն օգտագործվում է Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենքեր մատակարարելու համար, երկար կյանք չի ունենա», - գրել է Պոդոլյակը Twitter-ում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը, հայտարարել էր, որ «Կիևի վարչակարգն ահաբեկչական է», և որ ուկրաինական պաշտոնատար անձինք «որոշումները կայացնում են ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ»։

Ինչպես ավելի վաղհայտնել էր«Արմենպրես»-ը, ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ լույս հուլիսի 17-ի գիշերը ժամը 03։05-ին Ղրիմի կամրջի վրա հարձակում է իրականացվել ուկրաինական երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Միջադեպի հետևանքով զոհվել է 1 տղամարդ և 1 կին, նրանց 14-ամյա դուստրը վիրավորվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում