Միջազգային

ՌԴ-ում հայտնել են, որ Ղրիմի կամուրջը պայթեցրել են ուկրաինական վերջրյա ԱԹՍ-ները, Զախարովան մեկնաբանել է միջադեպը

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում հայտնել են, որ Ղրիմի կամուրջը պայթեցրել են ուկրաինական վերջրյա ԱԹՍ-ները, Զախարովան մեկնաբանել է միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրիմի կամրջի վրա հարձակումն իրականացվել է երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնում։

«Ժամը 03:05-ին ուկրաինական երկու վերջրյա անօդաչու սարքեր գրոհել են Ղրիմի կամրջի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։

Միջադեպի հետևանքով զոհվել է 1 տղամարդ և 1 կին, նրանց 14-ամյա դուստրը վիրավորվել է։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը, հայտնել է, որ «Կիևի վարչակարգն ահաբեկչական է», և որ ուկրաինական պաշտոնատար անձինք «որոշումները կայացնում են ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ»։

РБК-Украина պարբերականը, հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ղրիմի կամրջի վրա հարձակումը Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի և Անվտանգության ծառայության իրականացրած հատուկ գործողություն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ղրիմի կամրջի պայթյունին սոցցանցերի իր պաշտոնական էջերում անդրադարձել է բանաստեղծությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում