Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՌԴ քննչական կոմիտեն Ղրիմի կամրջի պայթյունի մեջ մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայություններին

ՌԴ քննչական կոմիտեն Ղրիմի կամրջի պայթյունի մեջ մեղադրել է ուկրաինական 
հատուկ ծառայություններին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի քննչական կոմիտեի հատուկ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողության հատկանիշներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ քննչական կոմիտեն՝ պայթյունի պատասխանատու անվանելով Ուկրաինայի հատուկ ծառայություններին։

«Հետաքննության տվյալներով՝ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է Ղրիմի կամրջի հատվածներից մեկը։ Զոհվել է երկու խաղաղ բնակիչ՝ տղամարդ և կին, որոնք թեթև մարդատար մեքենայով անցնում էին կամրջով։ Նրանց անչափահաս դուստրը վիրավորվել է։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) Ղրիմի կամրջի պայթյունից հետո սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակել է բանաստեղծություն․ «Սոխա՛կ, իմ սիրելի՛ եղբայր, նորից կամուրջը գնաց «քնելու»։ Այն անգամ մեկ… Երկու»։ Բանաստեղծությունն ունի հետևյալ հետգրությունը․ «Երաժշտությունը՝ ժողովրդական, բառերը՝ ՈւԱԾ-ի»։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ղրիմի կամրջի վրա 2022 թ․ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած նախորդ պայթյունին արձագանքել էր նմանատիպ մի բանաստեղծությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, զոհված ծնողների 14-ամյա աղջիկը ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am