Քաղաքականություն

Ադրբեջանն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անհիմն է համարում ականապտման հարցերով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները։

«Նախ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները, և հետո հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ այսօր իրականացվում են ակազերծման լայնածավալ աշխատանքներ։ Իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարման գործոն»,- ընդգծեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում