Մինսկում ընթանում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նեղ կազմով հանդիպումը
1 րոպեի ընթերցում
![Մինսկում ընթանում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նեղ կազմով հանդիպումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/06/1113695.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ նեղ կազմով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։