Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ավելի դժվար խաղ ստացվեց, քանի Ուելսի դեմ էր. Վարազդատ Հարոյան

Ավելի դժվար խաղ ստացվեց, քանի Ուելսի դեմ էր. Վարազդատ Հարոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը Լատվիայի դեմ հաղթանակն ավելի բարդ է համարում, քան Ուելսի դեմ հանդիպում էր:

«Ես շնորհավորում եմ մեր ամբողջ ազգին` այս կարևոր հաղթանակի կապակցությամբ: Շարունակական հաղթանակն ավելի քաղցր են: Ավելի դժվար խաղ ստացվեց, քան Ուելսի դեմ էր: Լատվիայի հավաքականը մի քիչ յուրահատուկ ֆուտբոլ էր խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց թիմի ավագը: Հարոյանի կարծիքով` հավաքականը Լատվիան գերազանցեց մեծ ցանկության շնորհիվ:

«Վնասվածքից վերականգնվել եմ 60-70 տոկոսով: Պարզապես վնասվածքն այնպիսին է, որ ցավերի միջով պիտի անցնեմ, որ կարգավորվի»,-ասաց նա: Ավագն ընդգծեց, որ պաշտպանական գործողություններում միայն 1-2 թերացումներ եղան:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը` սեփական հարկի տակ ընդունելով Լատվիային, առավելության հասավ 2:1 հաշվով: Ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընտրական փուլում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am