Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ունի զբոսաշրջային այցելությունների 35 տոկոս աճ, հատկապես մեծ է հոսքը Ռուսաստանից

Հայաստանն ունի զբոսաշրջային այցելությունների 35 տոկոս աճ, հատկապես մեծ է 
հոսքը Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 35 տոկոս աճ:

«Զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է Ռուսաստանից՝ մոտ 52 տոկոս, որին հաջորդում է Վրաստանը, Իրանը: Զբոսաշրջային այցերի բավական ակտիվություն ենք նկատում Էմիրություններից: Զբոսաշրջային այցերի ակտիվության առումով առանձնանում է ապրիլ ամիսը: Միայն ապրիլին ունեցել ենք 180 հազար զբոսաշրջիկ»,-ասաց Սիսիան  Պօղոսեանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ բավական աշխատանք է տարվում միջազգային շուկայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ: Թիրախավորվում են եվրոպական երկրները, Էմիրությունները: Դեպի Հայաստան տուրիստների ակտիվությունն ապահովվում է նաև այլ քաղաքներից դեպի Երևան ուղիղ չվերթների իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am