Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Եղանակային վատ պայմանների պատճառով Էրզրումում վայրէջք կատարած AMC ավիաընկերության ինքնաթիռը ժամանել է Երևան

Եղանակային վատ պայմանների պատճառով Էրզրումում վայրէջք կատարած AMC 
ավիաընկերության ինքնաթիռը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը սպասարկող եգիպտական ​​AMC ավիաընկերության ինքնաթիռը, որը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք էր կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքի  օդանավակայանում,  ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Այս մասին  «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից։ 

«Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի եգիպտական ​​AMC ավիաընկերության ինքնաթիռը ժամը 7:53-ի սահմաններում վայրէջք էր կատարել թուրքական Էրզրումի օդանավակայանում։ Պատճառը վատ եղանակն էր։ Արդեն ժամը 14:00-ին ինքնաթիռը բարեհաջող ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան»,- ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am