Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղություններից մեկն է

Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած 
ուղղություններից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 10  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Առաջիկա մայիսյան տոներին ռուսաստանցիները հանգստի համար դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Վրաստանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է «Ռուսկի ստանդարտ» բանկի հետազոտությունում, որը հայտնվել է ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։

«Ռուսկի ստանդարտ» բանկի RS TLS ճանապարհորդությունների կազմակերպման ​​և կոնսիերժ-ծառայությունների մատուցման ընկերության տվյալներով՝ մերձավոր արտասահմանի երկրներում մայիսյան տոների նախաշեմին հարցումների քանակով առաջատար է դարձել Մինսկը։

Պահանջվածությամբ երկրորդ տեղում է Ղազախստանը, որը զբոսաշրջիկներին գրավում է լեռնային հանգստավայրերով։

«Գաստրոնոմիական ճամփորդությունները դեպի Հայաստան և Վրաստան այս գարնանը նույնպես չեն կորցնում իրենց պահանջվածությունը ռուսաստանցիների շրջանում: Մեղմ ու տաք կլիման, հրապուրիչ բնական լանդշաֆտները և այս երկրների վառ, շատերի կողմից սիրված խոհանոցը դրանք դասում են մայիսյան տոների նախաշեմին շրջագայությունների համար պահանջարկի առաջատարների հնգյակում», - նշված է հետազոտության մեջ։

Ուզբեկստանը եզրափակում է ուղղությունների հնգյակը, ուր, փորձագետների կարծիքով, ռուսաստանցիները գնում են  պատմական տեսարժան վայրեր տեսնելու։

Ռուսաստանում ճանապարհորդությունների առումով մայիսյան տոներին ավանդաբար ամենամեծ պահանջարկն ունի Սանկտ Պետերբուրգը։ Նաև ռուսաստանցիներին հետաքրքրում են Կրասնոդարի երկրամասի Սևծովյան ափը, Կարելիան և Ալթայը: Առաջատարների հնգյակը եզրափակում է Կազանը, «որը մշտական ​​պահանջարկ ունի մշակութային հանգստի սիրահարների շրջանում»։

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են տուրիստական ուղեգրերի հայտերի և վաճառքների դինամիկան  «Ռուսկի ստանդարտ» բանկի հաճախորդների շրջանում 2023 թվականի մայիսյան տոների նախօրեին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am