Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ուկրաինան աշխարհում երրորդ տեղում Է զենքի ներմուծման ծավալով

Ուկրաինան աշխարհում երրորդ տեղում Է զենքի ներմուծման ծավալով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թ.-ին Ուկրաինան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել սպառազինությունների ներմուծման ծավալով՝ Կատարից և Հնդկաստանից հետո։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տարեկան զեկույցը:

Ընդհանուր առմամբ, 2018 թ.-ից ի վեր հինգ տարում Ուկրաինան այս ցուցանիշով 14-րդ տեղն Է զբաղեցրել` զենքի համաշխարհային ներմուծման 2% մասնաբաժնով։ Կիևի խոշորագույն մատակարարներն են եղել ԱՄՆ-ը (34%), Լեհաստանը (17%) և Գերմանիան (11%): Ընդ որում, դեպի Ուկրաինա ԱՄՆ-ից զենքի արտահանումը, որը կտրուկ աճել է Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից հետո, միևնույնն Է, ծավալով զիջում է ԱՄՆ-ից Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Կատար և Ճապոնիա մատակարարումներին։

Պատճառը, գրում է SIPRI-ն, այն է, որ ԱՄՆ-ն այդ երկրներ է փոխանցում ավելի առաջադեմ և թանկ սպառազինություն, այդ թվում՝ մարտական ​​ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ուկրաինան հիմնականում ավելի հին զինատեսակներ է ստանում, այդ թվում՝ Պենտագոնի պահեստներից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am